ivanian verj şarkı sözleri
Խորացումներս հանելուց մակերես
Ես տեսա լիքը չոր լիքը թաց էրես
Մնացի իմ խղճին ես պարզերես
Խորացա թե՞ թվաց լավ անցանք էս
Անցանք էս անցավ նաև օրը
Թվաց ջոգել ես թվաց կարևորը
Սաղ սուտ ա կասեմ երբ ճշտում եմ
Իսկ երբ ճիշտ ա իմացի ես ստում եմ
Հա ստում եմ երբ քեզ լսում եմ
Հանդգնում եմ ընկածին միշտ օգնում եմ
Տարբերվում եմ բայց չես տարբերում
Համբերում եմ մանրից ծերանում
Պարգևեմ քեզ ծիծաղ' դու տու ինձ թախիծ
Կասեն դերասան քել ասեմ սրբապիղծ
Սիրում ամեն բան բայց զզվում եմ սաղից
Գրողը տանի՜ հոգնել եմ բոլորից
Կարող ա վաղը խնդամ ինքս իմ վրա
Հագս նույն շորը բայց փոխված տրամ
Հիշա էն օրը երբ դառար դրամ
Կծախսեն թե՞ չէ էդ էլ իրանց թեման
Կառուցեմ կամուրջ քանդելուց չասես խի
Երազել եմ վաղուց ասեցի չասես խի
Ու՞մ ա պետք երբ կամուրջին մենակ եմ
Հասկացա՞ր դե քնի վերց վերմակդ
Հարցը իզուր ա երբ հարցնեմ թե դու ով ես
Հացը իզուր ա որ կիսել եմ սրտով էս
Բացը իզուր ա թե՞ չէ որ թողել ես
Կջոգեմ առանց քեզ թե քեզնով մթով ես
Քո դիմաց կանգնած եմ ասա ի՞նչ կա սրտումդ
Ասա կա՞ր նա այդքան որ իր համար ինձ ստում էիր
Ասա ուր ա քամին որ վարսերդ միշտ խարնում էր
Ասա ուր ա երգը որ հոգումդ միշտ երգում էիր
Քո' հետ Դաժէ սուտն էր հաճելի
Քո' հետ լույսն էլ էր դառնում տանելի
Քո' հետ իմ պուլսն էր չափից ավելի
Քեզ հետ լինելը վախ՝ անտանելի
Սառնություն ման գալիս հանգցնեմ հոգիս
Հանգցնեմ թե թողեմ վառվի մնա կողքիս
Թքած թե ինչ կասեն մարդիկ կողքից
Քրտնած ճակատս սրբեմ բայց ոչ շոգից

